Գիտնականները ստեղծել են սենսոր, որը թափանցիկ օբյեկտները տեսանելի է դարձնում ռոբոտների համար

Գիտնականները ստեղծել են սենսոր, որը թափանցիկ օբյեկտները տեսանելի է դարձնում ռոբոտների համար

Գերմանացի գիտնականները ստեղծել են թերմոգրաֆիական սենսոր, որը կարող է գտնել թափանցիկ, արտացոլող եւ լույս կլանող մակերեսներով տարածական օբյեկտները։ Համակարգն առաջին անգամ հաջողությամբ թեստավորվել է արդյունաբերական ռոբոտի աշխատանքում, գրել է «Հայթեք»-ը։

Glass360Dgree համակարգը, որն ստեղծել են Ֆրաունհոֆերի կիրառական օպտիկայի եւ ճշգրիտ մեքենաշինության ինստիտուտի ինժեներները, համադրում է ինֆրակարմիր լազերային պրոյեկցիան եւ թերմոգրաֆիան։ Իլմենաուի Տեխնիկական համալսարանի գիտնականների հետ համատեղ նրանք հաջողությամբ թեստավորել են տվիչների աշխատանքը արդյունաբերական ռոբոտի ակտիվ կառավարման համար։

Համակարգն օգտագործում է բարձր էներգետիկ ածխաթթվային լազեր։ Հատուկ լինզաների օգնությամբ լազերային ճառագայթը սեղմվում է այն գծում, որն ուղղահայաց լուսավորում է չափվող օբյեկտը։ Չափման գործընթացում  օբյեկտը կլանում եւ լազերային ճառագայթման էներգիա է արձակում։ Ջերմությունը ցուցադրող սարքերը գրանցում են օբյեկտի ջերմաստիճանի փոփոխությունը երկու տարբեր կետերից։

Ինստիտուտի մասնագետների ստեղծած ծրագիրն ուսումնասիրում է ջերմային հետքը, որը լազերը թողնում է օբյեկտի վրա։ Երկու անկյունների տվյալների եւ ինտերֆերենցիոն պատկերի հիման վրա համակարգը գտնում է օբյեկտի տարրերի տարածական կողմնորոշիչները։ Ստացված տվյալները թույլ են տալիս որոշել նրա չափերը։

«Ուսումնասիրության համար օգտագործվող ջերմային էներգիան այնքան փոքր է, որ օբյեկտին վնաս չի պատճառում։ Մակերեսը տաքանում է Ցելսիուսի 3 աստիճանից էլ քիչ»,- նշել են ինժեներները։

Համակարգն ստեղծողները նշել են, որ  ի տարբերություն սովորաբար օգտագործվող տվիչների՝ Glass360Dgree-ն պահանջում է օբյեկտի չափման կամ ժամանակային մակնշման լրացուցիչ միջոցներ, օրինակ՝ (աերոզոլային) ներկ։