Գագիկ Մելքոնյանի համար Ադրբեջանը թշնամի է. իսկ Փաշինյանը տեղյա՞կ է
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանն այսօր Եռաբլուրում լրագրողների հետ ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց:
Խոսելով ԱԱԾ երեկ տարածած հաղորդագրության մասին, որով հանրությանը տեղեկացվում էր, որ օրերս ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը իշխանությունները կվերադարձնեն Բաքվին «բարի կամքի դրսևորման» շրջանակներում, Մելքոնյանը, նախ, զարմացավ. «Ի՞նչ է նշանակում բարի կամքի դրսևորում»: Ապա ասաց, որ ԱԱԾ-ն, ինչ ասես, կարող է ասել, անգամ սուտ խոսել, կարևորը «թշնամին ամեն ինչ չիմանա»:
Նրա խոսքով՝ Ադրբեջանը թշնամի է, թեև իրենք, ընդունեց, բանակցում են այդ թշնամու հետ:
Հետաքրքիր է, իր շեֆը՝ Նիկոլ Փաշինյանը, տեղյա՞կ է, որ ՔՊ-ական կարկառուն Գագիկ Մելքոնյանը Ադրբեջանը թշնամի է որակում:
Մանրամասները՝ տեսանյութում