Երեքամյա տղան դեմքի քիմիական այրվածք է ստացել խաղահրապարակում․ ՌԴ

Երեքամյա տղան դեմքի քիմիական այրվածք է ստացել խաղահրապարակում․ ՌԴ

Սանկտ Պետերբուրգում երեք տարեկան երեխային շտապօգնություն են տեղափոխել խաղահրապարակ այցելելուց հետո։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։

Միջադեպը տեղի է ունեցել Մեբելնայա փողոցում։ Տղան սահնակով սահելիս երեսնիվայր ընկել է գետնին։ Որոշ ժամանակ անց հայրը նկատել է, որ երեխայի ձեռքերն ու դեմքը կարմրել են, ուստի նրա մաշկը քսուքով մշակել է և հակահիստամին է տվել։

Չնայած ժամանակին ցուցաբերած օգնությանը՝ երեխայի առողջական վիճակը չի բարելավվել, և ծնողը դիմել է շտապօգնություն, որտեղ տուժածի մոտ ախտորոշվել է դեմքի և ձեռքերի քիմիական այրվածք։

«Հնարավոր չի եղել ճշգրիտ նույնականացնել նյութը, բժիշկները ենթադրել են, որ ինչ-որ մեկը պղպեղի սփրեյ է ցողել խաղահրապարակի վրա, և դրա մասնիկները հայտնվել են մաշկի վրա», - գրում է հրատարակությունը:

Հետագայում երեխայի առողջական վիճակը լավացել է։ Ծնողները չեն ծրագրում ավելի մանրամասն ուսումնասիրել իրավիճակը