ԱՄՆ-ի զինված ուժերը րոպեների ընթացքում կկարողանան հայտնաբերել և ոչնչացնել թիրախը մոլորակի ցանկացած կետում

ԱՄՆ-ի զինված ուժերը րոպեների ընթացքում կկարողանան հայտնաբերել և ոչնչացնել թիրախը մոլորակի ցանկացած կետում՝ օգտագործելով Maven AI-ի վրա հիմնված պատկերների վերլուծության համակարգը, ասել է փոխծովակալ Ֆրենկ Ուիթվորթը՝ ԱՄՆ Ազգային երկրատարածական-հետախուզական գործակալության (NGA) տնօրենը:
«Maven համակարգը զգալիորեն կրճատել է թիրախավորումն ավարտելու համար անհրաժեշտ ժամանակը: <...> Հետախուզական գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ժամանակը կրճատվել է մի քանի ժամից մինչև մի քանի րոպե՝ հայտնաբերումից մինչև թիրախի ոչնչացում», - ասել է փոխծովակալը:
Ուիթվորթը նշել է, որ Maven-ն օգտագործող վերլուծաբանների և օպերատորների թիվը կտրուկ աճել է վերջին տարվա ընթացքում: Համակարգն այժմ հասանելի է ԱՄՆ-ի բոլոր ծառայությունների և մարտական հրամանատարություններին։