ՔՊ-ականները լքում են կուսակցության շարքերը. նոր SMS-նե՞ր են ստացել

ՔՊ-ականները լքում են կուսակցության շարքերը. նոր SMS-նե՞ր են ստացել

Մեր տեղեկություններով որոշ ՔՊ-ականներ այսօր կուսակցությունից դուրս գալու դիմում են ներկայացրել: MediaHub-ին հայտնեցին, որ նրանց մեջ է նաև մոլի նիկոլական դերասան Գնել Սարգսյանը, որը դերասանությամբ զբաղվելուց զատ նաև քաղաքական վերլուծաբան է աշխատում Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews լրատվամիջոցում: 

Արդյոք նոր SMS հաղորդագրությո՞ւն են ստացել նրանք, դրա համար են լքում կուսակցությունը, թե՞ դժգոհ են ՔՊ-ից ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանից, դժվար է ասել: Հավանաբար, մոտ օրերս պարզ կդառնա` որն է այդ կարկառուն ՔՊ-ականների կողմից հարազատ կուսակցությունը լքելու պատճառը:

Վահե Մակարյան