Չեմ շփվում նրանց հետ․ Մովսես Հակոբյանը՝ իշխանության հետ կապի ու ԳՇ պետ չնշանակելու մասին

Չեմ շփվում նրանց հետ․ Մովսես Հակոբյանը՝ իշխանության հետ կապի ու ԳՇ պետ չնշանակելու մասին

 Շուրջ մեկ ամիս առաջ՝ փետրվարի 23-ին, նախագահի հրամանագրով Արտակ Դավթյանն ազատվեց ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնից։ Մինչ օրս Գլխավոր շտաբի նոր պետ չի նշանակվել, իսկ ԳՇ պետի պարտականությունները կատարում է Կամո Քոչունցը, ով զբաղեցնում է ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնը և պետի պարտականությունները ստանձնել է ըստ օրենքի։

MediaHub.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչու նշանակում չի արվում։ Հարցին՝ ԳՇ պետ չնշանակելը ի՞նչ համակարգային խնդիրների պատճառ կարող է լինել՝ Հակոբյանը նշեց․

«Լավ կլինի, որ Գլխավոր շտաբի պետը լինի այնպիսի մեկը, ով բանակը առաջ է տանելու, բայց ժամանակավոր պաշտոնակատարը ամբողջությամբ լիազորված է պետի գործառույթները իրականացնել»։

Անդրադառնալով հարցին՝ արդյոք Գլխավոր շտաբում կամ իշխանության ներսում այս հարցի շուրջ խնդիրներ կա՞ն, որ մինչ այժմ նշանակում տեղի չի ունեցել՝ Հակոբյանն ասաց․

«Ես տեղյակ չեմ, չեմ շփվում նրանց հետ»։

Արմինե Նավոյան