Կառավարությունը պետք է ամեն ինչ անի պայմանագրայինների ընտանիքների համար․ Պապիկյան
Մենք ամեն ինչ անելու ենք, որ ժամկետային զինծառայությունը դառնա սկիզբ, հիմք, ռեսուրս պայմանագրային զինծառայությունը ապահովելու և պրոֆեսիոնալ բանակ ունենալու։ Այս մասին ԱԺ Պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք կշարունակենք աշխատանքները նաև սերժանտական պրոֆեսիոնալ կազմի ինստիտուտի ներմուծման ուղղությամբ, որը շուտով կունենանք, այսինքն՝ պայմանագրային զինծառայողները նաև աճելու հնարավորություն կունենան որպես պրոֆեսիոնալներ»,-ասաց Պապիկյանը։
Նախարարը նշեց, որ այժմ մշակվում է մեկամսյա կրթության ծրագիրը, որը թույլ կտա համալրել դասակի հրամանատար օղակը, որը երիտասարդների, ապագա պայմանագրայինների համար նաև աճելու հնարավորություն ու տեսլական կլինի։
«Կարծում եմ, սա մեր քաղաքացիների համար բանակում ծառայելուց հետո արտագնա աշխատանքը փոխարինող աշխատատեղ է՝ երաշխավորված սոցիալական կայուն ապահովմամբ։ Կառավարությունը պետք է ամեն ինչ անի պայմանագրայինների, զինվորականների ընտանիքների համար ստեղծի հնարավորինս նոր պայմաններ»,-ընդգծեց Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։