«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև 16:00-ն

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչև 16:00-ն

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչեւ 16:00-ն։ Այս օրիգինալ որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նիստին Արմեն Գեւորգյանի բացակայության հետ կապված։

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 1-ի նիստին Գեւորգյանը հայտարարեց, որ մարտի 14-ին եւ 15-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի՝ Ուկրաինայի հարցով արտահերթ նիստը, որին ինքը պետք է մասնակցի հեռակա կարգով։