Իրականության մեջ ապրելն իմաստավորվում է այն սիրով, որի օրինակը տվեց Քրիստոս․ Տեր Եսայի քահանա Արթենյան (ֆոտոշարք)

Իրականության մեջ ապրելն իմաստավորվում է այն սիրով, որի օրինակը տվեց Քրիստոս․ Տեր Եսայի քահանա Արթենյան (ֆոտոշարք)

MediaHub-ը շարունակում է հանդես գալ նոր նախագծով՝ ֆոտոշարք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:

Լուսանկարիչ Գեղամ Մկրտչյանը ներկայացնում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հոգևոր սպասավորներին:

Եվ ամենքն իր խոսքը կուղղի MediaHub-ի ընթերցողներին:

Տեր Եսայի քահանա Արթենյան, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն

«Քրիստոնեությունն իրական կյանքում

Քրիստոնյային եթե հարցնեք, թե ի՞նչն է հոգևոր կյանքի նպատակը, կպատասխանի՝ բարձր, վերերկրային արժեքներին հասնելը: Սխալ չի ասված, բայց սխալն այն է, որ քրիստոնեությունն ընկալվում է անհասանելի մի բարձրունք, որին պիտի ձգտենք․․․ ձգտենք ու չհասնենք: Այսինքն փորձում ենք հասնել անհասանելիին՝ նախապես համոզված լինելով, որ անհնար է: Արդյունքում էլ եզրակացնում ենք, թե մենք մեղավոր չենք, պարզապես նպատակն էր անհասանելի: 

Սակայն քրիստոնեության մեջ ամենակարևորը ներկան է, իրական կյանքն ու գործնական նպատակները:  Աշխարհում քրիստոնեական արժեքներից ավելի իրական և գործնական արժեքներ չեք գտնի: Քրիստոս առավել քան իրական էր նախ՝ Ինքն Իր հետ: 

Հիշենք անառակ կնոջ պատմությունը, ում ցանկանում էին քարկոծել: Քրիստոս կարծես անելանելի վիճակում էր։ Ի՞նչ պիտի աներ, օրենքը պահե՞ր, թե՝ ոչ: Աշխարհի որևէ իմստուն կդժվարանար նման իրավիճակում ելք գտնել: Բայց գուցե խնդիրը իմաստուն լինելը չէր, այլ՝ իրական: Քրիստոս գործնական առաջարկ արեց՝ ով մեղավոր չէ, թող առաջինը քար նետի: Այսպիսով Տերը փրկեց կնոջը ոչ միայն քարկոծվելուց, այլև հոգևոր մահից՝ տալով հնարավորություն ապրելու, սիրելու և կյանքը սրբագրելու հենց այդ պահին: 

Իրականության մեջ ապրելն իմաստավորվում է սիրով, այն սիրով, որի օրինակը տվեց Քրիստոս: Շատերը կարող են հարցնել, թե ինչպե՞ս է հնարավոր սիրել, եթե սիրտդ հակառան է պնդում: Սերը զգացմունք չէ, այն ձգտում ու շնորհ է դիմացինին հասկանալու և անելու ամեն բան, որ դիմացինի համար լավ լինի: Իսկ սկզբի համար կարևոր է  դիմացինի հանդեպ ուշադիր լինել ու չարհամարել: Այլ կերպ՝ դադարել ապրել եսակենտրոն կյանքով: Ուստի սիրո պատգամն էլ որքան անհնարին թվա, այն գործնականում չափազանց կարևոր է: Սերն է մեզ տալիս հնարավորություն ապրել ու արարել հիմա ու այս պահի»։