Ինչո՞ւ է Արմենչիկը ժողովրդական արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ․ Վահագն Ալեքսանյան

Ասենք ո՞նց եք պատկերացնում՝ Կանադայի ժողովրդական արտիստ Դրեյք։ Այսօր ԱԺ-ում նման հարց հնչեցրեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

Նա հիշեցրեց, որ երգչի սինգլներն աշխարհում ամենաշատն են վաճառվում։ 

«Կամ Էմինեմը ԱՄՆ ժողովրդական արտիստ։ Իրենք այն մարդիկ են, որ իրոք ժողովրդական են, քանի որ ամենաշատը իրենց երգերն են վաճառվում։ Հիմա որ ասում եք էլիտա․ տիկին Գալստյան, դուք երևի նկատի ունեք իմ կողմից շատ հարգված երգիչ Արմենչիկի՞ն»,- նշեց նա։

Վահագն Ալեքսանյանը նկատեց, եթե չափորոշիչներին նայենք, ապա հասկանալի չէ՝ ինչու է Արմենչիկը ժողովրդական արտիստ, իսկ Տիգրան Ժամկոչյանը՝ ոչ։ 

«Նույն ժանրի երգիչներ են։ Հայտնիության հետ կապված էլ հարցեր կարող են ծագել․ ինտերնետի դարում շատ տեսանելի է այդ ամենը։ Պետությունը չպետք է որոշի՝ ով է վաստակավոր, ով՝ ժողովրդական։ Էս ժողովուրդը թող որոշի էլի՝ ով է ժողովրդական, ով՝ չէ։ Էդ ո՞վ է որոշել՝ երգիչը պիտի լինի էլիտա, իսկ ատաղձագործը՝ ոչ»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։