Նաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ, դադարեցրեք տեղեկատվական ահաբեկչությունն ու խուճապը։ Շատերը փորձում են արագ դառնալ տեղեկատվական աղբյուր՝ տարածելով իրենց ստացած և մեծ մասամբ չճշտված լուրերը, ոմանք տարածում են տեղանուններ, որոնց գտնվելու վայրն անգամ չգիտեն, էլ ուր մնաց՝ առաջնագծի հետ կապը։ Դրա հետևանքով առաջանում է շիլաշփոթ՝ մարդկանց գցելով մոլորության ու խուճապի մեջ։
Հարգեք Արցախում ապրող մեր հայրենակիցների զգացմունքները և մի տարածեք չստուգված և սխալ տեղեկություններ։
Ամեն ինչ վերահսկողության տակ է, քիչ անց մանրամասն կներկայացնեմ իրավիճակը, որը ամենևին էլ սարսափելի կամ աղետալի չէ։
Լաչինի միջանցքը փակ չէ։