Փաշինյանի հակաարցախյան մոլագարությունը

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսները» ՔԿ ղեկավար Արգիշտի Քյարամյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանն են, ովքեր «ջանասիրությամբ» լծվել են Փաշինյանի հակաարցախյան կամպանիային:
Մեքենայի գողերը
Քննչական կոմիտեն՝ դիմակավորված հատուկ ջոկատայինների ուղեկցությամբ, ուրբաթ Երեւանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության բակից առգրավել է Արցախի նախագահին սպասարկող մեքենան։ Ընդ որում, տեղեկություններ կան, որ նշված գործընթացն ուղեկցվել է ապօրինություններով։ Հարկ է հիշեցնել, որ մեքենան առգրավվել են մի մտացածին քրեական գործի շրջանակներում, որում, ի դեպ, անգամ մեղադրյալ չկա:
Հանուն Ալիևի
Տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանն այս գործողություններն իրականացնում է Ալիևին հաճոյանալ համար, ապացուցելու համար, որ Հայաստանում հետևողական պայքար է տարվում Արցախի հետ կապված ամեն ինչի դեմ:
Հավաստի տեղեկությունների համաձայն, Փաշինյանի ու նրա «իրավապահների» հաջորդ թիրախը դառնալու է Արցախի ներկայացուցչության շենքը:
Վահրամ Բագրատյան