Քանի՞ բերման ենթարկված քաղաքացի կա այս պահի դրությամբ (թարմացվող)

Քանի՞ բերման ենթարկված քաղաքացի կա այս պահի դրությամբ (թարմացվող)

16:39-ի դրությամբ՝ 29 բերման ենթարկված

16:20-ի դրությամբ՝ 26 բերման ենթարկված

Բագրատ Սրբազանի կոչով մարդիկ հավաքվել են ԱԳՆ շենքի մոտ: Նրանց պահանջն էր, որ Արարատ Միրզոյանը կա՛մ իջնի ցուցարարների մոտ, կա՛մ իրենք լրագրողների հետ մտնեն ԱԳՆ շենք և հանդիպեն նախարար Միրզոյանին։

Իրավապահները ուժեր էին կուտակում նախարարության շենքի մոտ և մի պահ իրավիճակը ծայրահեղ լարվեց: Բախում եղավ ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև։ 

ՆԳՆ-ից MediaHub-ի հարցմանն ի պատասխան փոխանցեցին, որ ԱԳՆ շենքի մոտից 16:14-ի բերման է ենթարկվել 16 քաղաքացի։

Բացի այս, Սրբազանը բախումից հետո հայտարարեց, որ բերման ենթարկվածների մեջ կան նաև սարկավագներ: Այս պահին այդ տեղեկատվությունը ճշտվում է:

Մարիաննա Արամյան