Ռուսաստանում «հայտնաբերվել է անհետ կորած» գերմանացի միլիարդատերը. մանրամասներ

Ռուսաստանում «հայտնաբերվել է անհետ կորած» գերմանացի միլիարդատերը. մանրամասներ

Ռուսաստանում հայտնաբերվել է անհետ կորած գերմանացի միլիարդատերը։ Գերմանիայի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Կառլ-Էրիվան Հաուբը, 2018 թվականին գնացել էր Ալպերում գտնվող լեռնադահուկային հանգստավայր և անհետացել։ Նրա ընտանիքը մեծ գումար էր հատկացրել նրան որոնելու համար, սակայն միլիարդատիրոջ դին այդպես էլ չէր հայտնաբերվել։

2021 թվականին Քյոլնի դատարանը պաշտոնապես հայտարարել էր, որ Հաուբն այլևս չկա: Նրա բիզնեսը անցել է եղբոր՝ Քրիստիան Հաուբի վերահսկողության տակ։ Սակայն երեք տարի անց գերմանական RTL հեռուստաալիքի լրագրողները հայտնել են, թե նկատել են Հաուբին Մոսկվայում:

Նրանք կասկածում են, որ նա Ռուսաստանի Դաշնություն է մեկնել սիրուհու օգնությամբ։ Daily Mail-ը հայտնել է, որ նա 44 տարեկան է, և աշխատում է պետերբուրգյան ընկերությունում, որը դահուկորդների և լեռնագնացների համար էքսկուրսիաներ է կազմակերպում։

RTL-ի լրագրողի տեղեկություններով՝ Հաուբի եղբայրը դատավարությունից առաջ գիտեր, թե ինչ է պատահել միլիարդատիրոջ հետ, սակայն, չնայած դրան, նա երդման տակ հայտարարել էր, որ չունի հաստատում, որ նա ողջ է։ Քյոլնի դատախազությունը հետաքննություն է սկսել։ Եթե ​​հաստատվի, որ Հաուբը թաքնվում է Ռուսաստանում, ապա նրա եղբորը կարող են մեղադրանք առաջադրել սուտ մատնության համար։

Միլիարդատիրոջ փախուստի պատճառը կարող են լինել Արևմուտքում առկա խնդիրները՝ կապված Ռուսաստանի կամ ռուս գործարար գործընկերների հետ հարաբերությունների հետ։ Ենթադրել է RTL-ի լրագրողը։

Կարլ-Էրիվան Հաուբը գլխավորել է Tengelmann Group գերմանական հոլդինգը, որը ներառում է OBI շինարարական խանութների ցանցը։