ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է 10,8%-ով հիփոթեքային վարկավորման ծրագիր Renaissance Premium Home բնակելի համալիրում

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատող ընկերությունը մեկնարկել են համատեղ հիփոթեքային ծրագիր Renaissance Premium Home բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրում բնակարանների գնորդների համար՝ տարեկան 10,8% տոկոսադրույքով:

Անշարժ գույքի ձեռքբերման հիփոթեքային վարկ կարելի է ձևակերպել տարեկան 10,8%-ով  (փաստացի տոկոսադրույք` 11,4%-11,9%), 5 մլն ՀՀ դրամից մինչև 80 մլն ՀՀ դրամ գումարի չափով, 3-30 տարի ժամկետով: Բնակարանի ձեռքբերման նվազագույն կանխավճար՝ սկսած 10%-ից: Բանկն իրականացնում է ձեռքբերված գույքի և վարկառուի անձի ապահովագրություն վարկի գործողության ամբողջ ժամկետի ընթացքում:

«Բնակարանային հարցի լուծումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել կարևոր է։ «ԵՊՀ շրջանավարտների միավորում» կառուցապատողի հետ համատեղ Բանկի հիփոթեքային ծրագիրը մեր հաճախորդներին առաջարկում է առավել հարմար պայմաններ Renaissance Premium Home պրեմիում դասի բնակելի համալիրում բնակարաններ գնելու համար։ Բացառիկ ծրագրի շրջանակներում մենք նախատեսում ենք տրամադրել վարկեր նորակառույց շենքերում՝ շուրջ 350 բնակարաններ գնելու համար»,- նշել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի Մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթևիկ Բադալյանը։

Վարկային հայտ ներկայացնելու համար  հաճախորդները կարող են դիմել Բանկի Հիփոթեքային կենտրոն՝ ք․ Երևան, Վերին Անտառային 135, մասնաշենք 40 հասցեով, ինչպես նաև մարզերում գտնվող Բանկի ցանկացած մասնաճյուղ։ Վարկային հայտ ներկայացնելիս պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ՝ տեղեկանք կառուցապատողից, վարկառուի, առկայության դեպքում նաև համավարկառուի անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ: Հայտի դիտարկման ժամկետը 1-2 աշխատանքային օր է:

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ կառուցապատողի ինտերնետային  էջում, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

—————————————————————————————————————————————


ВТБ (Армения) и застройщик «Объединение выпускников ЕГУ» запускают партнерскую программу ипотечного кредитования для покупателей квартир в многофункциональном жилом комплексе Renaissance Premium Home со ставкой от 10,8%.

Оформить жилищный кредит можно по ставке от 10,8% (эффективная ставка 11,4%-11,9%) на сумму от 5 млн до 80 млн драмов РА сроком от 3 до 30 лет. Минимальный первоначальный взнос на покупку квартир составит 10%. Банк страхует приобретенное имущество и лично заемщика на весь срок действия кредита.

«Доступное жильё - одна из стратегически важных задач ВТБ (Армения). Совместная ипотечная программа с застройщиком «Объединение выпускников ЕГУ» предлагает нашим клиентам максимально удобные условия на покупку квартир в ЖК премиум - класса Renaissance Premium Home. В рамках эксклюзивного проекта мы планируем выдачу кредитов на приобретение порядка 350 квартир в строящихся новостройках», - отметила Татевик Бадалян, директор департамента развития розничного бизнеса ВТБ (Армения).

Подать заявку на кредитование можно в ипотечном центре банка по адресу г. Ереван, Верин Антараин 135, стр. 40, а также в любом региональном отделении ВТБ (Армения). Для оформления заявки необходим минимальный пакет документов - справка от застройщика, документ, удостоверяющий личность и социальная карта заёмщика (при наличии также созаёмщика). Срок рассмотрения заявки составит 1-2 рабочих дня.

Дополнительную информацию можно уточнить на интернет странице застройщика и на официальном сайте ВТБ (Армения) или по телефону 87-87.

Деятельность ЗАО «Банк ВТБ (Армения)» регулируется ЦБ РА.