66-ամյա Շերոն Սթոունին դատի են տվել․ հայտնի է պատճառը

66-ամյա Շերոն Սթոունին դատի են տվել․ հայտնի է պատճառը

Հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունին դատի են տվել՝ վթարի պատճառով 35 հազար դոլար փոխհատուցում պահանջելով։ Այս մասին հայտնում է People-ը։

Հայցվորը Ամանդա Գոդեպսկին է։ Նա դերասանուհուն մեղադրել է Լոս Անջելեսի 101 ավտոճանապարհի հարավային ելքի վրա դժբախտ պատահարի համար:

Վթարը տեղի է ունեցել 2023 թվականին։ Գոդեպսկու խոսքով՝ դերասանուհին զգալիորեն գերազանցել է թույլատրելի արագությունն ու բախվել իր մեքենային։ Այդ պատճառով աղջիկը կրել է «աշխատավարձի կորուստ», «գույքային վնաս», «վաստակելու կարողության կորուստ» և «ընդհանուր վնասներ»։