Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը հրաժարական է տվել՝ ի նշան բողոքի ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի. գրում է Kan-ը։
Հիշեցնենք, որ Իսրայելը հրադադար է հայտարարել Գազայի հատվածում տեղական ժամանակով ժամը 11:15-ից (Երևանի ժամանակով 13:15-ից)։
Հրադադարը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ը պատանդների ցուցակ է ուղարկել. գրում է The Times of Israel-ը:
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world