Արագ սննդի կանոնավոր օգտագործումը կարո՞ղ է առաջացնել պսորիազ

Արագ սննդի կանոնավոր օգտագործումը կարո՞ղ է առաջացնել պսորիազ

Ուլտրամշակված մթերքները կարող են նպաստել պսորիազի առաջացմանը, պարզել են Henri Mondor Service Des Urgens կենտրոնի (Ֆրանսիա) բժիշկները: Նրանք պարզել են, որ բարձր վերամշակված գործարանային մթերքները, որոնք հարուստ են շաքարով, ճարպերով և օսլայով, կարող են առաջացնել մաշկային հիվանդություններ:

Մանրամասները ներկայացրել է Medical Xpress բժշկական ամսագիրը՝ վկայակոչելով մաշկաբան Էմիլի Սբիդիանի ղեկավարած ֆրանսիական հետազոտության տվյալները, որոնք հրապարակվել են JAMA Dermatology-ում։

Ուլտրամշակված մթերքները արդյունաբերական պայմաններում (գործարաններում կամ արագ սննդի ձեռնարկություններում) արտադրված սննդամթերք են՝ զտված բաղադրիչներից, որոնք հնարավորինս զերծ են կեղտից՝ էմուլգատորների, խտացուցիչների և արհեստական ​​բուրավետիչների հավելումներով: Հաճախ նման մթերքներն ունեն ավելի երկար պահպանման ժամկետ:

Ուլտրամշակված մթերքները ներառում են.

քաղցր գազավորված ըմպելիքներ;
նախաճաշի շիլաներ;
չիպսեր;
պաղպաղակ և շոկոլադ;
արագ սնունդ - նագեթներ, հոթ-դոգներ և ֆրի;
երշիկեղեն.
Ինչպես պարզաբանել են գիտնականները, արդեն հայտնի է, որ ուլտրամշակված մթերքների առատ օգտագործումը «կապված է մի շարք հիվանդությունների, այդ թվում՝ 2-րդ տիպի շաքարախտի, քաղցկեղի, սիրտ-անոթային հիվանդությունների և աղիների բորբոքային հիվանդությունների հետ»։