ՌԴ-ում թեժ մարտեր են. մարդիկ խուճապահար են

«Ռուսական կամավորական կորպուսը» և «Ազատություն Ռուսաստանին» լեգեոնը մայիսի 23-ին շարունակում են վերահսկել Բելգորոդի մարզի մի մասը, այժմ «հակաահաբեկչական գործողություն» է ընթանում. հայտնել է Բելգորոդի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նա նշել է, որ զինված խմբավորումները դեռևս գտնվում են Բելգորոդի մարզի մի քանի բնակավայրերում։
Ինչ վերաբերում է Գրայվորոն շրջանում տիրող իրավիճակին, պաշտոնյան նշել է, որ տարածքի մաքրում է իրականացվում ՊՆ-ի կողմից՝ իրավապահ մարմինների հետ համատեղ։
Ավելի վաղ Գլադկովը հայտնել էր, որ Գրայվորոնսկի շրջանի բնակիչների մեծ մասը լքել է իրենց բնակավայրերը։
Ավելին՝ այստեղ