Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մեր նպատակն է սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` երեխաների կյանքի որակը բարելավելու համար․ Ավանեսյան

Blog Image

Սևան կատարած աշխատանքային այցիս ընթացքում այսօր եղել եմ նաև Սևանի մանկական վերականգնողական կենտրոնում։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը․

«Ջինիշյան հիշատակի հիմնադրամի աջակցությամբ ստեղծված այս կենտրոնը հաջողված համագործակցություն է` մեր, համայնքի և հիմնադրամի միջև։
 

Ինձ համար շատ կարևոր է, որ հիմնադրամն իր ծրագրերի շեշտը դնում է երեխաների, կանանց և համայնքի առողջության պահպանման գործընթացի, մասնագետների հմտությունների զարգացման վրա։

Մեր նպատակն այս հարցում մեկտեղվում է. սոցիալիզացիայի պայմաններ ստեղծել` հետագայում դրական ազդեցություն ունենալով երեխաների և նրանց ընտանիքների կյանքի որակի վրա:

 

Ուստի մեզ համար առանցքային է պետական պատվերի շրջանակում ապահովել որակյալ ծառայությունների մատուցումը, և որ կարևոր է` այն դարձնել հասանելի»,- նշել է նախարարը" 

Send