Գարիկ Սարգսյանը փախավ, երբ տեսավ լրագրողին

Գարիկ Սարգսյանը փախավ, երբ տեսավ լրագրողին

Վեդի քաղաքի Վանատուն հյուրատան դիմաց նկատեցինք կանգնած Գարիկ Սարգսյանին, իսկ երբ փորձեցինք մոտենալ նա անմիջապես փախավ, գրում է hraparak.am-ը։

Իր զրուցակցից փորձեցինք ճշտել ո՞ւր գնաց Գարիկ Սարգսյանը, հարցին ի պատասխան նշեց. «Երևի ձեր աչքին բոլորը Գարիկ Սարգսյան են երևում, հալուցինացիաների մեջ եք»։

Գարիկ Սարգսյանը հասցրեց հետնամուտքով փախչել և գնալ իրենց ընտրական շտաբերից մեկը։ Ականատեսներից մեկը մեզ հայտնեց, որ հենց նոր մուտք գործեց շտաբ։ Մենք մոտեցանք շտաբին, սակայն Գարիկ Սարգսյանին պինդ֊պինդ պահում են ներսում, թվում է թե որևէ հանցանք է գործել և թաքնվում է, բայց մենք ընդամենը մի քանի հարց ենք ուզում հղել ընտրությունների հետ կապված։

Շտաբի առաջնամասում, ինչպես նաև հետնամասում ու ներսում բազմաթիվ մարդիկ կան։
Շտաբի անդամներից մեկին հարցրինք ներսու՞մ է Գարիկ Սարգսյանը. «Էստեղ էր, բայց գնաց»։