Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջվել է

Ճանապարհի մերկասառույցի պատճառով մեքենան կողաշրջվել է

Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 09։40-ի սահմաններում 32-ամյա Անդրանիկ Վ․-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ենթադրաբար վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, քանի որ ճանապարհն սպասարկող ճանշինականները ոչ մի աշխատանք չեն կատարել ճանապարհը մերկասառույցից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Ավտոմեքենան փրկարաների, ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ վերամբարձ կռունկով դարձի է բերվել, ապա տեղափոխվել անվտանգ վայր։