Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

Ուժգին երկրաշարժ՝ Թուրքիայում

5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել երկրի կենտրոնում գտնվող Քոնիա նահանգում, հայտնում է Աղետների կառավարման վարչությունը (AFAD): Սեյսմոլոգների տվյալներով՝ աղբյուրը գտնվել է 7,2 կիլոմետր խորության վրա, էպիկենտրոնը գտնվում է Սելչուկլուի շրջանում։

Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (ESMC) ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի կենտրոնում 5,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Օսմանիե քաղաքից 68 կմ հյուսիս-արևմուտք և Կոզան քաղաքից 19 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Երկրաշարժի աղբյուրը գտնվել է 12 կիլոմետր խորության վրա։