Վանքի մոտ ժայռ է փլուզվել Վրաստանում. զբոսաշրջիկները խուճապահար հեռանում են տարածքից (տեսանյութ)

Վանքի մոտ ժայռ է փլուզվել Վրաստանում. զբոսաշրջիկները խուճապահար հեռանում են տարածքից (տեսանյութ)

Վրաստանում` միջնադարյան վանքի մոտ ժայռ է փլուզվել. հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Սողանքը տեղի է ունեցել Մցխեթայի շրջանի Շիո-Մգվիմե վանքի մոտ։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան, մարդկանց հաջողվել է ժամանակին լքել սողանքի գոտին։

Տեսանյութում ֆիքսվել է հենց սողանքի պահը, թե ինչպես են զբոսաշրջիկները խուճապահար հեռանում վանքի տարածքից։

Տեսանյութը՝ այստեղ