ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն

ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն

ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինային տրամադրել ևս 750 միլիոն դոլարի սպառազինություն: Այդ մասին հայտարարությունը Սպիտակ տունը կհրապարակի այսօր: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դա հայտնել են նախագահ Ջո Բայդենի վարչակազմի երկու անանուն պաշտոնյաներ:

Նրանց փոխանցմամբ՝ զենքի տրամադրման ֆինանսավորումը նախագահը կհաստատի իրեն վերապահված հատուկ իրավասությունների շրջանակում: Միացյալ Նահանգների ղեկավարն ունի արտակարգ հանգամանքներում ապրանքների և ծառայությունների փոխանցման մասին առանց Կոնգրեսի հավանության որոշում ընդունելու իրավունք: