Իշխանության «ղասաբը»

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ Ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանն է, որի ծառայողները երեկ ու այսօր ամենաշատն են բռնություն գործադրում Երևանի փողոցներում, զբաղված են իսկական «մարդաորսով»։
Ընդդիմության ահազանգը
Ըստ ոչ այդքան օդում կախված լուրերի՝ ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը հավանություն է ստացել նորին դավաճանություն Փաշինյանից բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ: Այս մասին Facebook-ի իր էջում երեկ գրել է «Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը:
Այս արձանագրումը սկզբունքային նշանակություն ունի․ հասարակությունը պետք է անուն առ անուն իմանա բոլորի մասին, ովքեր հրամայում են ձեռք բարձրացնել խաղաղ ցուցարարի, իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի վրա։ Հասարակությունը պետք է անուն առ անուն ճանաչի իր «հերոսներին», որոնց համար «պատիվ» է ծառայել Փաշինյանին՝ մեր ժողովրդի իրավունքների ու անվտանգության հաշվին։
Ոչ ոք անպատիժ չի մնալու
Երեկ Ֆրանսիայի հրապարակում, ընդդիմադիր հարթակում փակցված մեծ լուսատախտակի վրա երևում էին այն սպաների պատկերները, որոնք թքել են սպայական արժանապատվության վրա՝ դառնալով Փաշինյանի «ղասաբները»։ Կարծում ենք՝ դրանց շարքում իր «արժանի» տեղն ունի ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը:
Վահրամ Բագրատյան