Հզոր մագնիսական փոթորիկ կհարվածի Երկրին․ էլեկտրոնիկայի հետ կապված խնդիրներ կառաջանան

Հուլիսի 13-ի լույս 14-ի գիշերը մեր մոլորակին կհարվածի հզոր մագնիսական փոթորիկ, իսկ փոթորիկը կտևի մինչև օրվա վերջ։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Ֆիզիկական ինստիտուտի Արեգակնային ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի գիտնականները։
Փոթորիկը գեոմագնիսական ակտիվության սանդղակով կհասնի հինգի ինտենսիվության։ Սա կարող է խնդիրներ առաջացնել էլեկտրոնային սարքերի, բջջային կապի և հեռուստատեսային հեռարձակումների հետ: Փոթորկի պատճառ են դարձել վերջերս արևային բռնկումները, որոնց պլազմայի արտանետումները ազդում են Երկրի մագնիսական դաշտի վրա։
Մագնիսական փոթորիկների ժամանակ ձեզ պաշտպանելու համար խորհուրդ է տրվում խուսափել երկարատև դրսում մնալուց և երկար տարածություններ անցնելուց: Նախապես լիցքավորեք շարժական սարքերը և պահեստային մարտկոցները: Պահպանեք հանգստի ռեժիմ և խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Եթե որևէ անհանգստություն եք զգում, խորհրդակցեք մասնագետի հետ: