Չորս ուժգին երկրաշարժ Աֆղանստանում

Աֆղանստանում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնել է Տաջիկստանի արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության կոմիտեն։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Աֆղանստանում՝ Դուշանբե քաղաքից 290 կմ հարավ-արևելք։ Երկրաշարժը զգացվել է Խարուգայում՝ 4 բալ, Դուշանբեում՝ 3 բալ ուժգնությամբ։
Աֆղանստանում մեկ օրում երկրորդ երկրաշարժը, այս անգամ 6,6 մագնիտուդով. այս անգամ գրանցվել է Ղազախստանի սեյսմիկ կայանների կողմից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Աֆղանստանում՝ Ալմա Աթա քաղաքից 851 կմ հարավ-արևմուտք։ Աղբյուրը գտնվել է 35 կմ խորության վրա։
Ավելի վաղ ղազախ սեյսմոլոգները հայտնել էին օգոստոսի 5-ի առավոտյան Աֆղանստանում գրանցված 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։
Աֆղանստանի TOLOnews գործակալության փոխանցմամբ՝ օգոստոսի 5-ին աֆղանական ժամանակով ժամը 20:31-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է զգացվել Քաբուլում։ Հաղորդվում էր, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆայզաբադից 75 կմ հարավ՝ Բադախշան նահանգում։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։
Աֆղանստանի Հինդու Քուշ լեռնաշղթայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Աղբյուրի թոխանցմամբ՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Կունդուզ քաղաքից 176 կմ դեպի արեւելք, որտեղ ապրում է մոտ 161 հազար մարդ։ Աղբյուրը գտնվում էր 190 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld