Ամենը պետք է դիտարկել Արցախի հետ տեղի ունեցող գործընթացների համատեքստում. ՀՀ-ում ներկայացուցչություն

Ամենը պետք է դիտարկել Արցախի հետ տեղի ունեցող գործընթացների համատեքստում. ՀՀ-ում ներկայացուցչություն

Օրեր առաջ մամուլը տեղեկություն տարածեց, թե ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը լուծարվում է։ Սոցիալական հարթակում այն դարձավ դժգոհությունների ու բուռն քննարկումների թեմա։ 

MediaHub-ը կապ  հաստատեց ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք ճիշտ են տարածվող լուրերը։ Մեզ տեղեկացրին, որ առանձին ինչ-որ գործընթաց ներկայացուցչության հետ տեղի ունենալ չի կարող, քանի որ այն ոչ թե ինքնուրույն, այլ Արցախի Հանրապետության արտաքին գործերյի նախարարության ենթակայության տակ գործող կառույց է, և ամեն ինչ պետք է դիտարկել ընդհանուր Արցախի հետ այս պահին տեղի ունեցող գործընթացների համատեքստում։ 

Ի դեպ, Արցախը ներկայացուցչություններ ունի ՌԴ-ում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում և Մերձավոր Արևելքի երկրներում։ Հետևապես, նույն ճակատագիրը սպասվում է նաև այս կառույցներին...

Հունան Թադևոսյան