ՔՊ-ն կարող է Ադրբեջանին միջանցք տրամադրել ԱԺ-ի բակով

Միջանցքի տեղափոխությունից հետո նոր միջանցքը կանցնի Աղանուս համայնքի վարչական տարածքով, Հունանավան-Մեղրաձոր բնակավայրերով, հետևաբար, ինչ-որ ձևով Քաշաթաղից ինչ-որ կտոր կմնա՝ միջանցքի տեսքով։ Այս մասին ասել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։
Փաշինյանն ու թիմը հայաթափում են Արցախն ու տարբեր միջանցքների անվան տակ փորձում են քողարկել այն քաղաքականությունը, որի արդյունքում Հարավային Կովկասում ուժեղանում են թուրք-ադրբեջանական ռազմա-քաղաքական և տնտեսական դիրքերն ու թուլանում են հայկական ու ռուսական դիրքերը:
Ադրբեջանն ունի հստակ ծրագիր՝էթնիկ զտումների արդյունքում Արցախը հայաթափել, այն բնակեցնել ադրբեջանցիներով ու հաջորդ թիրախը դարձնել Սյունիքը՝ ՔՊ-ականների լռության, անգործության ֆոնին:
Ադրբեջանցիները զինվում են, կրակում են հայ զինվորների վրա, իսկ ՔՊ-ականները բանակը նոր պատերազմի պատրաստելու փոխարեն Արցախում տիրող աղետի համար մեղադրում են ռուսական կողմին՝այդ կերպ նաև խրախուսելով հակառուսական տրամադրություններ ՀՀ-ում:
ՀՀ քաղաքացիները, ողջ հայ ազգը պետք է կանգնի ոտքի՝ՔՊ-ին օր առաջ հեռացնելու համար: Եթե ՔՊ-ն մնաց իշխանության Բերձորից հետո հայաթափվելու են Սյունիքն ու Երևանը: Թուրքիան և Ադրբեջանը կառուցում նոր թուրքական կայսրություն՝ՀՀ գործող իշխանությունների անատամ քաղաքականության պայմաններում:
Վահրամ Բագրատյան