ՄԱԿ-ի ղեկավարն «ուշադիր հետևում է» Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ուշադիր հետևում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է ապրիլի 19-ին սահմանների դեմարկացիայի հարցով ձեռք բերված համաձայնությունը։
Նա կողմերին կոչ է արել շարունակել գործընթացը սահմանի մնացած հատվածներում ու կարգավորել բոլոր չլուծված երկկողմ խնդիրները՝ հարաբերությունների լիարժեք կարգավորման հասնելու համար։
Գուտերեշը նաև ողջունել է նաև փաստը, որ Ադրբեջանն ու Հայաստանը ներկայումս շարունակում են աշխատել խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։
«Հուսով ենք, որ մայիսի 10-11-ը Ալմաթիում տեղի ունեցած արտգործնախարարների հանդիպմանը կհաջորդի հետագա կառուցողական փոխգործակցությունը մնացած տարաձայնությունները լուծելու համար»,- հայտնել է է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։