Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը

Ինչպե՞ս է հրազենային վիրավորում ստացած զինծառայողի առողջական վիճակը

Դեռևս չպարզված հանգամանքներում դեկտեմբերի 3-ին հրազենային վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ վիրահատվել է. այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, գտնվում է հոսպիտալի բժիշկների հսկողության տակ», - ասաց նա:

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ դեկտեմբերի 3-ին, ժամը 20:00-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վիրավորում է ստացել ԶՈՒ զինծառայող Գ. Հ.-ն: