Խոշոր վթար, «Դիլիջան» գարեջրի գործարանի մենեջերը «Honda»-ով բախվել է արգելապատնեշին․ Shamshyan

Խոշոր վթար, «Դիլիջան» գարեջրի գործարանի մենեջերը «Honda»-ով բախվել է արգելապատնեշին․ Shamshyan

Երեկ՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 36-ամյա Դավիթ Ա․-ն իր վարած «Honda Fit» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել ճանապարհի մեջտեղում ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ ինքը չի տուժել և բժշկական օգնության կարիք չունի։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Դավիթ Ա․-ն աշխատում է «Դիլիջան» գարեջրի գործարանում՝ որպես մենեջեր։