Ալեն Սիմոնյանի «հանելուկը»

Ալեն Սիմոնյանի «հանելուկը»

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ասել է՝ Հայաստանը պատրաստ է Եվրամիության անդամության թեկնածու դառնալ ու շարժվել այն ուղղությամբ, որը Հայաստանի համար կապահովի առավելագույն անվտանգություն։

Այս ամենով հանդերձ, խորհրդարանի ղեկավարը պնդել է՝ իշխանությունը չի քննարկում արտաքին քաղաքական վեկտոր փոխելու հարց:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Հայաստանի եվրոպական հեռանկարը խիստ մշուշոտ է ու ոչ իրական:

Ենթադրենք Սիմոնյանի նկարագրած եվրաինտեգրման գործընթացն իրական է: Այդ պարագայում, Հայաստանը չի կարող այդ գործընթացը մեկտեղել ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում անդամության հետ: Ստացվում է՝ Սիմոնյանի ասածը հենց արտաքին վեկտորի փոփոխություն է, եթե նույնիսկ նա հակառակն է պնդում: Ըստ այդմ, նա կամ ոչինչ չի հասկանում արտաքին քաղաքականությունից կամ մանիպուլացնում է:

Մյուս կողմից, ինչպե՞ս է Հայաստանի տնտեսությունը «շնչելու», եթե այն 80%-ով կախված է Ռուսաստանից՝ ԵԱՏՄ-ն լքելու Հայաստանի որոշման պարագայում:
Այս հարցի պատասխանը Հայաստանի իշխանությունները չունեն, կամ՝ եթե անգամ կենացային պատասխան են տալիս, դա վերաբերում է անորոշ ապագային՝ անպատասխան թողնելով այսօրվան վերաբերող բազմաթիվ հարցեր:

Նման արկածախնդիր քաղաքականության գինը վճարելու են Հայաստանն ու հայ ժողովուրդը:

Վահրամ Բագրատյան