Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց

Բեն Աֆլեքը կրկին կմարմնավորի Բեթմենին Aquaman 2-ում

Blog Image

Ամերիկացի դերասան Բեն Աֆլեքը կմարմնավորի Բրյուս Ուեյնին Aquaman-ի շարունակությունում։ Այս մասին հայտնել է ֆիլմի գլխավոր դերակատար Ջեյսոն Մոմոան Instagram սոցիալական ցանցի իր էջում:

Մոմոան տեսանյութ է հրապարակել, որում հայտարարել է Աֆլեքի՝ Բեթմենի դերում վերադառնալու մասին։ Նա նաև համատեղ լուսանկար է հրապարակել գործընկերոջ հետ՝ լրացնելով այն կարճ հաղորդագրությամբ.

«Բրյուսը և Արթուրը (Մոմոայի կերպարը Aquaman-ում) վերամիավորվել են։ Ես սիրում և կարոտում եմ քեզ, Բեն»:

Պաշտոնական մեկնաբանություն Warner Bros-ից դեռ չկա:

Աֆլեքն արդեն խաղացել է Բեթմենի դերը DC-ի ֆիլմերում։ Ջեյմս Ուանի «Aquaman 2»-ը էկրան կբարձրանա 2023 թվականի մարտին։

Send