Բացահայտվել են Windows 12-ի առաջին առանձնահատկությունները

Բացահայտվել են Windows 12-ի առաջին առանձնահատկությունները

Microsoft-ի նոր օպերացիոն համակարգը կարող է հայտնվել 2025թ․ վերջին՝ Windows 10-ի աջակցության ավարտից անմիջապես հետո, հայտնում է TechRadar-ը։

Լրագրողները Microsoft-ի հաջորդ օպերացիոն համակարգի առաջին առանձնահատկությունները ինսայդերների լուրերի վրա հիմնվելով են թվարկել: Բացահայտված տվյալների համաձայն՝ Windows 12-ը կարող է ունենալ միավորված հավելված, որը կներառի Teams եւ Skype ծառայությունները։ Հեղինակները կարծում են նաեւ, որ օպերացիոն համակարգում կավելացվեն անհատականացման նոր գործառույթներ, օրինակ՝ անիմացիոն պաստառներ։

ՕՀ-ի հաջորդ խոշոր թարմացումը կարող է լինել սթրիմինգի եւ պոդքաստի համար ներկառուցված հավելվածը, որի նմանն առկա է Apple-ի մրցունակ օպերացիոն համակարգում: Սպասվում է նաեւ, որ Windows 12-ում կավելացվի ծառայություն, որը թույլ կտա խաղացողներին պատկերը էկրանից, տեսախցիկից եւ խոսափողից դեպի ինտերնետ հեռարձակել:

Աղբյուրները հայտնել են, որ Microsoft-ում կարելի է ՕՀ-ի եւ Android սմարթֆոնների սինխրոնիզացման նոր միջոցների վրա աշխատել: Որպես օրինակ՝ հեղինակները նշել են Samsung-ի DeX հարթակը, որը թույլ է տալիս հեռախոսը միացնել մոնիտորին եւ օգտագործել այն որպես համակարգիչ։

Մասնագետները կարծում են, որ նոր ՕՀ-ի մասին 2025թ․ վերջին կարող է ազդարարվել, մինչ այդ Microsoft-ը կդադարեցնի Windows 10-ի աջակցությունը։