Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 19:20-ի սահմաններում Մայիսյան-Հացիկ գյուղերի գյուղամիջյան ճանապարհին բախվել են բեռնատար գնացքի քարշակն ու կաթ տեղափոխող «Զիլ» մակնիշի բեռնատարը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում բուժօգնություն է ցուցաբերել «Զիլ»-ի վարորդին, ով հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Գյումրու թիվ 48/1 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով ոստիկանությունում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են գնացքավարի և «Զիլ»-ի վարորդի ինքնությունը։