Դժգոհ եմ․ Շիրակի մարզպետը՝ Փաշինյանին
Կառավարության այսօրվա նիստի առաջին կես ժամից ավելին տրամադրվեց դպրոց-մանկապարտեզների կառուցմանն ու դրանց շուրջ ծագած խնդիրներին։ Գործադիրի անդամները քննարկեցին և արձանագրեցին, որ աշխատանքները հետաձգվում են, դանդաղում են, քանի որ հստակ կոդեր են պետք, որոնց իրենք չեն տիրապետում։
«Մենք դպրոց կառուցել չգիտենք, սովորում ենք։ Եկեք խոստովանենք, որ այդ լեզուն չգիտենք, քանի որ մենք լավ ապրանք ենք ուզում, գրում ենք՝ դպրոցին պետք է լավ ապակի, լավ դուռ, բայց չգիտենք՝ որն է լավը։ Մենք ոսկեղենիկ հայերենով գրում ենք՝ պետք է լավ պատուհան, բայց պետք չէ այդպես։ Պատուհան ստեղծողը կոդեր է գրել, պիտի այդ կոդերն իմանանք, որ ոչ թե ոսկեղենիկ հայերենով գրենք՝ լավ ապակի է պետք, այլ կոդը գրենք, մասնագետն էլ հասկանա»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Նա և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մոտ 20 րոպե ներկայացրին, թե քանի մարզադպրոց, դպրոց ու մանկապարտեզ է այս տարի հանձնվելու շահագործման։ Մինչ նշվում էր, թե ինչ հսկայածավալ աշխատանքներ են տարվում, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը նշեց, որ դժգոհ է իր մարզում իրականացվող աշխատանքներից։ Խոսքը թե՛ տեմպի, թե՛ որակի մասին է։
Մանրամասները՝ տեսանյութում։