Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Amazon-ը 2022-ին կսկսի անօդաչուներով ապրանքներ մատակարարել

Blog Image

Ամերիկյան Amazon կորպորացիան մտադիր է 2022 թվականին սկսել անօդաչու սարքերի միջոցով փոքր ծանրոցների առաքումը ԱՄՆ-ում. այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ 

«Հարյուրավոր գիտնականներից, ինժեներներից, ավիատիեզերական ոլորտի մասնագետներից և ֆուտուրիստներից կազմված մեր թիմերը քրտնաջան աշխատել են դա (անօդաչու թռչող սարքի առաքում) հնարավոր դարձնելու համար, և այս տարվա վերջին Amazon-ի հաճախորդները, որոնք բնակվում են Կալիֆոռնիայի Լոքֆորդ քաղաքում, կլինեն առաջիններից, որոնք առաքում կստանան Prime Air-ից», - հայտնել են ընկերությունից։

Անօդաչուները կմատակարարեն մինչև 2,2 կգ քաշով փաթեթներ, ինչպիսիք են կոսմետիկա, գրենական պիտույքներ, մարտկոցներ և թեթև կենցաղային ապրանքներ: Անօդաչու թռչող սարքը մեկ ժամից էլ քիչ ժամանակում պետք է թռչի դեպի նշանակման վայր, այնուհետև փաթեթը գցի ստացողի բակ:

Send