Թուրքիայում բեռնատարը մխրճվել է հուղարկավորության մասնակցող ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)

Թուրքիայում բեռնատարը մխրճվել է հուղարկավորության մասնակցող ամբոխի մեջ. կան զոհեր և վիրավորներ (լուսանկար)

Րոպեներ առաջ բեռնատարը, որի արգելակները խափանվել են, Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում մխրճվել է գերեզմանոցում հուղարկավորության սպասող ամբոխի մեջ․ հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Հայտնի է դարձել, որ միջադեպի հետևանքով բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան։

Վթարը տեղի է ունեցել Անդրինի շրջանում։ Մեծ թվով մարդիկ մնացել են մեքենայի տակ։ Իրազեկումից հետո դեպքի վայր են մեկնել բազմաթիվ ոստիկանական և բժշկական խմբեր։ Տուժածները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց։

Փրկարարներն այս պահին դուրս են բերում բեռնատարի տակ մնացած մարդկանց։