Որտեղ են խախտվում անվտանգային միջավայրի սահմանները․ Անդրանիկ Քոչարյան

Որտեղ են խախտվում անվտանգային միջավայրի սահմանները․ Անդրանիկ Քոչարյան

Ճիշտ կոմպրոմիսներն են, որ հնարավորություն են տալիս ԱԺ-ին, գործադիր մարմիններին ներդաշնակ աշխատելու։ Այս խոսքով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստն ամփոփեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Պետք է քննարկել, թե անվտանգային մեր միջավայրը ինչո՞ւ է խնդիրների առաջ կանգնում. մեկ պարզ է դառնում, որ կա քրեական գործ, հետո պարզ է դառնում, որ այդ գործի առկայության դեպքում պետք է անձը չկարողանա լքի Հայաստանի սահմանները, բայց լքում է, որտե՞ղ է, որ խախտվում են դրանք»,-ընդգծեց Քոչարյանը։ 

Ըստ նրա՝ իրավապահ մեր ամբողջ համակարգում դատախազական վերահսկողություն է անհրաժեշտ․ «Գուցե նաև մեր հանձնաժողովի կողմից հնչեցված քաղաքական տեսակետները, եթե հաշվի առնվեն, կկարողանանք լուծել խնդիրները»,-եզրափակեց հանձնաժողովի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում։