Վերա Բրեժնևան ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի (լուսանկար)

Վերա Բրեժնևան ցուցադրել է իր դեմքն առանց դիմահարդարման և ֆիլտրերի (լուսանկար)

«ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատար Վերա Բրեժնևան սելֆի է հրապարակել առանց շպարի ու ֆիլտրերի։ Կադրը, որում երգչուհին ներկայացել է առանց դիմահարդարման, հրապարակվել է Instagram-ում։ 

Լուսանկարում 41-ամյա Բրեժնևան արձակված մազերով կեցվածք է ընդունել արևի տակ։ Մեկնաբանություններում աստղը հետևորդներին ասել է, որ լուսանկարը ռետուշ չի արել։ «ՎԻԱ Գրա» խմբի նախկին մենակատարի կերպարը զարմացրել է երկրպագուներին։ «Այո, բոլորովին այլ տեսք ունես: Ոչ մի շեշտադրում մարմնի վրա», «Գեղեցկուհի»,- գրել են նրանք։

Եղել են նաև երգչուհու կերպարը քննադատողներ. «Սովորական մորաքույր», «Գունատ ... ուրվականի նման», - նշել են նրանք: