Ուկրաինակայում պատերազմի շնորհիվ ԱՄՆ-ն ավելացրել է իր ՀԲԳ-ի մատակարարումները Եվրոպա. Wall Street Journal

Ուկրաինակայում պատերազմի շնորհիվ ԱՄՆ-ն ավելացրել է իր ՀԲԳ-ի մատակարարումները Եվրոպա. Wall Street Journal

Ուկրաինայում պատերազմը փոխեց էներգակիրների մատակարարման ուղղությունն ամբողջ աշխարհում, եւ արդյունքն այն է, որ ԱՄՆ-ն այժմ ծովով ավելի շատ գազ է ուղարկում Եվրոպա, քան Ռուսաստանը՝ խողովակաշարով, գրում է Wall Street Journal-ը՝ վկայակոչելով ICIS-ի տվյալները։

1967 թվականից Արեւմտյան Սիբիրում եւ Յամալ թերակղզում «Գազպրոմ»-ի խողովակաշարերը հսկայական քանակությամբ գազ են մատակարարում Եվրոպա, սակայն վերջին ամիսներին այդ նախադեպը գլխի վռա շրջվել է։

Հուլիսին ԱՄՆ-ի հեղուկացված բնական գազին բաժին էր ընկնում Եվրոպա մատակարարվող ընդհանուր ծավալի 13 տոկոսը՝ ռուսական խողովակաշարերից 10 տոկոսի դիմաց: Նորվեգիայից խողովակաշարերը մայրցամաք գազի հիմնական աղբյուրն էին, մինչդեռ մյուս աղբյուրները ներառում են հյուսիսաֆրիկյան խողովակաշարերը եւ Քաթարից ՀԲԳ-ի մատակարարումները, ինչպես նաեւ՝ ներքին արտադրությունը:

Եվրոպական մեծածախ գազի գները վերջին վեց ամսում եռապատկվել են։ «Գազպրոմ»-ը, պատճառաբանելով տեխնիկական խնդիրները, կրճատել է «Հյուսիսային հոսք 1»-ի բնական գազի մատակարարումները Գերմանիա 40 տոկոսից մինչեւ 20 տոկոս:

Եվրահանձնաժողովը հայտնել է, որ անդամ 12 երկրներ հոսքերի կտրուկ անկում են ապրում, մի քանի երկրներ ամբողջությամբ կտրված են: Այս շաբաթ «Գազպրոմ»-ը դադարեցրել է բնական գազի մատակարարումները Լատվիա։ Այժմ մայրցամաքը սկսել է ավելի շատ ռուսական դիզելային վառելիք ներկրել՝ երկրից այլ էներգակիրների մատակարարումների դադարեցման համար պայքարի ֆոնին:

Vortexa-ի տվյալներով՝ ռուսական դիզվառելիքի ներմուծումն անցյալ տարվա համեմատ աճել է 23 տոկոսով։ Քանի որ Ուկրաինայում պատերազմը թուլացման նշաններ չի ցույց տալիս, իսկ ԵՄ-ն պատմական էներգետիկ ճգնաժամի է բախվում, ԱՄՆ-ն «միջամտել է՝ որպես էներգիայի արտակարգ մատակարար»: