MediaHub-ի տեղեկություններով՝ մոտ կես ժամ առաջ Երեւանի Արաբկիր վարչական շրջանում պայթյուն է տեղի ունեցել։ Ըստ մեր աղբյուրի՝ ավտոտնակներից մեկում մեքենայի 20 կգ-անոց գազաբալոն է պայթյել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:
Պայթյունի հետևանքով փլուզվել է երկու քարաշեն ավտոտնակ. կա տուժած (մոտ 45 տարեկան տղամարդ), ով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ: