Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքում էր

Մեծ Բրիտանիայի դեսպանը Սյունիքում էր

Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերն այցելել է Սյունիքի մարզ, հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

Նշվում է, որ Գալագերը Գորիսում հանդիպել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տարածաշրջանային անվտանգության իրավիճակի վերաբերյալ նրանց դիտարկումները։

«Շատ օգտակար հանդիպում ունեցա ԵՄ դիտորդական թիմի հետ։ Նրանք բացատրեցին, թե ինչպես են իրականացնում իրենց մանդատը եւ վստահություն հաղորդում սահմանին մոտ համայնքներին։ Սյունիքի ժողովուրդն իրավունք ունի ապրել և աշխատել խաղաղ պայմաններում», - ըստ դեսպանության հաղորդագրության, ասել է Ջոն Գալագերը։

Հաղորդվում է նաև, որ Գորիսում Մեծ Բրիտանիայի դեսպանը հանդիպել է քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ՝ «քննարկելու քաղաքի զարգացման ծրագրերը  և թե ինչպես են տեղական իշխանությունները արձագանքում համայնքների կարիքներին տեղում»։

«Քննարկվեցին նաև տեղական առաջնորդության դերը և քաղաքացիական ներգրավվածության կարևորությունը:

«Ուրախ էի կրկին հանդիպել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ։ Գորիսը Սյունիքի կարևոր կենտրոններից է, և օգտակար էր լսել նրա ծրագրերը և քննարկել համագործակցության հնարավորությունները», ըստ դեսպանության հաղորդագրության, նշել է Գալագերը։