Որոշում կա արագացնել Հայաստան-Թուրքիա սահմանների բացման գործընթացները․ Միրզոյան

Թուրքիա այցի նպատակը տեղի ունեցած երկրաշարժն է և հայկական արձագանքը, հումանիտար օգնությունը, փրկարարների ծառայությունը։ Պետք է փաստեմ, որ թուրքական կողմը և՛ կենտրոնական իշխանությունների մակարդակով,  և՛ տեղում՝ վարչակազմի մակարդակով, և՛ բնակիչների արձագանքի մակարդակով  գնահատանքի ձևով էր դրսևորվում։

Մեր փրկարարների ծառայությունը, հումանիտար օգնությունը բավականին դրական  արձագանքի և երախտիքի  է արժանացել։ Այս մասին այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Փրկարարների հետ շփվեցինք, պատմեցին, թե բնակչությունն ինչպես է վերաբերվել: Սա մեր կողմից կարևոր մարդասիրական քայլ էր։ Անշուշտ, քննարկել ենք նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող որոշ հարցեր, ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ: Փաստում եմ, որ որոշում կա արագացնել երկխոսության գործըթնացը և վերջնականապես սահմանների բացման գործընթացը։ Մեր փրկարարները կրկին կվերադառան ցամաքային սահմանով, ինչպես օգնության երկրորդ խմբաքանակն էր գնացել։ Համատեղ աշխատանք կիրականացնենք Անիի պատմական կամուրջի համատեղ վերականգնման ուղղությամբ։ Մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը՝ կաշխատենք ավարտին հասցնել երրորդ երկրների քաղաքացիների ու երկու երկրների դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար ցամաքային սահմանի հատումը»,- շեշտեց նա։ 

Մանրամասները՝ տեսանյութում։