«Չաղ Ռուստամը» կրկին կկալանավորվի՞

«Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը կրկին կկալանավորվի, Mediahub-ի հետ զրույցում լուրը հաստատեց քրեական դատարանների խոսնակ Լիանա Հաջիկյանը։ Նա ընդգծեց, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, բեկանել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանi` Մ. Մելքոնյանի նախագահությամբ որոշումը՝ կալանք խափանման միջոցը տնային կալանքով փոխարինելու վերաբերյալ:
Գործով անցնող մյուս մեղադրյալը՝ Ա. Կյուրեղյանը նույնպես կկալանավորվի, սակայն երբ՝ հստակ ժամկետներ չեն նշվում։