Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել

Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին․ նա հիվանդանոց է տեղափոխվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 23-ին ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ «ԳՈՒՎ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա։

Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ բուժօգնության տեղափոխվածը Երևանի բնակիչ, 14-ամյա երեխա է, ով վնասվածքը ստացել է դպրոցում՝ համադասարանցիների կողմից գլխին հարվածներ ստանալու հետևանքով:

Ոստիկաններին երեխայի հայրը հայտնել է, որ նա վնասվածքը ստացել է նշված դպրոցում իր 2 հասակակից երեխաների հարվածելու հետևանքով:

Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են նրանց ինքնությունները ովքեր սովորում են վնասվածքներ ստացած երեխայի դպրոցում։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։