Բժիշկը զգուշացրել է ուղեղը uպանող սովորությունների մասին

Բժիշկը զգուշացրել է ուղեղը uպանող սովորությունների մասին

Քնի պակասը, ալկոհոլը, ծխելը և չափից շատ ուտելը բացասաբար են անդրադառնում ուղեղի աշխատանքի վրա՝ հրահրելով մտավոր ունակությունների անկում, երբեմն նաև մահացու հիվանդություններ։

Այս մասին զգուշացրել է նյարդաբան Անաստասիա Տարասովան  Lenta.ru-ի հետ զրույցում։

Մասնագետը կարծիքով՝ ուղեղի համար ամենակործանարար հետևանքները թողնում են ծխելը և ալկոհոլ օգտագործելը։ Ըստ նրա՝ այս սովորությունները ազդում են ուղեղիկի և ճակատային բլթի վրա, որոնք պատասխանատու են շարժումների համահունչ ու տրամաբանական մտածողության համար։ Բժիշկն ընդգծել է, որ ալկոհոլի և ծխախոտի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է մտածողության ունակություններն ու մեծացնում ինսուլտի հավանականությունը։

Մեկ այլ գործոն, որը, ըստ Տարասովայի, աստիճանաբար սպանում է ուղեղը, վատ սնունդն է։ Նյարդաբանը պարզաբանել է, որ ուղեղի աշխատանքը վատանում է սննդանյութերի և վիտամինների պակասի պատճառով։

Բացի այդ, սննդակարգի սխալները կարող են հանգեցնել ավելցուկային խոլեստերինի և արյան շաքարի: Տարասովայի խոսքով՝ երկու պայմաններն էլ կարող են հրահրել քրոնիկական հիվանդություններ, որոնք բացասաբար են անդրադառնում ուղեղի վրա։