Հայաստանի անվտանգության արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է։ Այդ մասին այսօր հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ մեր քաղաքականության հիմքում դրված է բազմազանեցումը, և դրա հիմնական նպատակն է մեր ունեցած խնդիրները կառավարելի դարձնելը։
«Խոսքը 2020-ի պատերազմից հետո երևացած խնդիրների մասին է»,- նկատեց նա։
Ըստ Գրիգորյանի՝ եթե անվտանգության ոլորտում հաջողություններ ունենք, ապա տնտեսության ոլորտում դեռ չունենք, թեև ջանքեր ներդրվում են։
«Օրինակ՝ ռազմատեխնիկական գործակցություն կարող է լինել։ Նախկինում ՌԴ-ի հետ 96%-ից ավելի ռազմատեխնիկական համագործակցություն ենք ունեցել, այսօր այդ թիվը 10% է»,- ասաց նա։
ՀՀ ԱԽ քարտուղարի դիտարկմամբ՝ հիմա ունենք ձեռքբերում, ռազմատեխնիկական գործակցություն ունենք Հնդկաստանի, Ֆրանսիայի հետ։
«Մենք փնտրում ենք նոր գործընկերներ։ Եվ կարող եմ ասել՝ մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության 30%-ը լինի Հայաստանում»,- նշեց Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։